24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար. Ա. Ազարյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել: Այս մասին Pastinfo.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարություններին, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, «Մարտի 1»-ի գործերով նախկինում դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ հնչեցված գնահատականներին:

«Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը: Պարոն Խաչատրյանը կասկածի տակ դրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, ինչը հարիր չէ իրավաբանին: Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի համար, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ