18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից լավագույնը Մելքումյանն է

Երեւանում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Չեմպիոն հռչակվեց ռուս Ալեքսանդր Մոտիլեւը, ով վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Դավիդ Նավարայի հետ։

Հավելենք, որ Եվրոպայի երևանյան առաջնության, հատկապես՝ հայ շախմատիստների մասով արդյունքների մասին ամփոփիչ կտեղեկացնենք ավելի ուշ։ Նշենք, որ առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան հաջորդ տարի մասնակցել Աշխարհի Գավաթի խաղարկությանը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հրանտ Մելքումյանը, ով 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր եւ գրավեց 10-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը եւս վաստակեց 7.5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով զբաղեցրեց 15-րդ տեղը: 7.5 միավոր հավաքեց նաեւ Սամվել Տեր-Սահակյանը: Նա զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ