24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ձախողված փորձը բացահայտեց ժամանակավոր կառավարության թուլությունը. Անդրիաս Ղուկասյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ձախողված փորձը շատ մեծ դիվիդենտներ բերեց Քոչարյանին եւ բացահայտեց ժամանակավոր կառավարության թուլությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Որպես ասվածի ցուցիչ՝ նա մատնանշեց Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի վարքագիծը. «Կայացվել է ակնհայտ ապօրինի վճիռ, կալանքից ազատ է արձակվել լուրջ հանցագործ, ընդ որում՝ մարդ, որի կարողությունը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ տարեկան բյուջեն»։

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ դատավորները, որոնք ժամանակին գնել են իրենց պաշտոնը, հիմա չեն կարող արդարադատություն իրականացնել, «դատական իշխանությունը նրանց հանձնելը մեծագույն սխալ էր»։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Քոչարյանը հիմա փորձում է հետ բերել ապրիլին Սերժ Սարգսյանի կորցրած դիրքերը։

Քաղաքագետի խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը մտնում է հաջորդ փուլ, երբ Սերժ Սարգսյանին են հրավիրում հարցաքննության, սակայն դա հարված է լինելու իշխանության խաղաղ փոխանցման պլատֆորմին. «Սակայն, Քոչարյանին ներկայացված մեղադրանքով Սերժ Սարգսյանը եղել է շահառու, այսինքն՝ սահմանադրական կարգը 2008 թվականին տապալվել է, որ Սերժ Սարգսյանին շնորհվի նախագահի պաշտոնը։ Սակայն սա հարված է այն պլատֆորմին, որի վրա հիմնված էր իշխանության խաղաղ փոխանցումը: Հույսերը, որ հնարավոր կլինի իշխանությունը փոխանցելը՝ շրջանցելով Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատի հանգուցային մարդկանց, առաջ տանել քաղաքական եւ տնտեսական գործընթացները, տապալվեց»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ