Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդի հարցեր, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։