Պարոն Փաշինյան, կանխեք էս ամեն ինչը, թե չէ վաղը ձեզ դատելու են. Գառնիկ Իսագուլյան
Ըստ «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ նոր կառավարության առաջին 100 օրը «Սիրո և համերաշխության» օրեր չէին։
Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ Հայաստանը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ.
«Պատկերացրեք այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հարձակվի, միանգամից Արցախը կկորցնենք, հետո էլ մեղքը կգցեն հակահեղափոխականների վրա, սա ու՞մ ծրագիրն է»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա։
Իսագուլյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ընթացքում ակտիվիստներից մեկը հարվածել է երկրորդ նախագահի պաշտպանությունը ապահովող անձին. « Ինչու՞ գործ չեն հարուցում, այդ հարվածողը գեյ էր, հետո էլ գեյերը հարձակվում ու ծեծում են ոստիկաններին, ովքե՞ր են կառավարում մեր երկիրը»։
Գառնիկ Իսագուլյանը իրեն այսուհետ հակահեղափոխական է անվանում։
Նա դիմում է վարչապետին. «Պարոն Փաշինյան, կանխեք էս ամեն ինչը, թե չէ վաղը ձեզ դատելու են այնպես, ինչպես հիմա ուրիշին եք դատում»։
«Ազգային անվտանգություն»կուսակցությունը մասնակցելու է ԱԺ սպասվող արտահերթ ընտրություններին. «Գործելու ենք ամենաընդդիմադիր դիրքերից»։