14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԱԾ տնօրենը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում

Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Այդ մասին Վանեցյանն ասաց ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Բարձրագույն խմբի 9 թիմեր միանձնյա պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն և կհայտարարեն նոր ընտրություններ, որոնցում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Չեմ կարծում, որ ՀՖՖ-ում աշխատանքը կխանգարի ԱԱԾ-ում իմ գործունեությանը: ՀՖՖ-ում աշխատանքն հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր  ընտրվելու պարագայում օգուտ կտա ֆուտբոլին: «Ես կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերը բացառելու ենք»,- ընդգծեց նա:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ