24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում և համայնքապետարաններում աուդիտ անցկացնել: Սակայն հետո հետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին: Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին աուդիտ իրականացնողներից ամեն մեկը ստացել է իր բաժին «շնորհակալությունը». մեկին գյուղապետը գառ է տվել, մյուսի համար «խորովածի սեղան» բացել և այսպես շարունակ, և նրանք «փակել են» թեման՝ աուդիտի եզրակացություններում նշելով, թե որևէ խախտում չեն հայտնաբերել: 

Այս տեղեկությունները հասել են նաև նոր մարզպետներին: Ու հիմա նրանք օբյեկտիվորեն կասկածում են, որ այս անգամ աուդիտի բաժինները կկարողանան իրականացնել գործառույթները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետները դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և խնդրել, որ հենց նախարարության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն գյուղապետարաններում: Այս պատճառով նախարարությունը տևական ժամանակ է, ինչ ստուգում է գյուղապետարանները: Այս գործերին լծվել են նաև իրավապահները, որոշ դեպքերում ոստիկանությունը, ավելի լայնամասշտաբ չարաշահումների կասկածի դեպքում՝ նաև ԱԱԾ-ն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ