19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. Ռիչարդ Միլս

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է Մարտի 1-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,-ասաց դեսպանը։

Ռիչարդ Միլսի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկասծվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,-նշեց Միլսը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ