24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թ. ծրագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավո­րած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաև ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավա­րությունը և առհասարակ այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ըն­դունվել է խորհրդարանում և որը կր­նում է հենց «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության ծրագիրը:
Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս ար­դեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրությունների կեղծիքներին վերաբերող դրույթներ և այլև: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցու­թյան ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը:

Մասնավո­րապես՝ ծրագրի 4.թ. կետում նշված է.

4.թ) ներքաղաքական ասպարեզում Հա­յաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարության հաստա­տումն է, համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խա­ղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: 

Ժողովրդավարության գործնական կիրառումը, ըստ այդմ, ընդդի­մության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից՝ խաղաղ, ընտրական ճանա­պարհով և այդպիսի պարբերական մեխա­նիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, ար­դար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Կուսակցու­թյան անդամները համարում են, որ թավշ­յա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գոր­ծում, թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխա­նիզմը կենդանացնելու եղանակ: Հենց այս կետն էլ կատարվեց ապրիլին: Դեռ 2017 թվականին եղան խորհրդարանա­կան ընտրություններ, իշխանությունը չփոխ­վեց, և ՔՊ-ն միայնակ՝ առանց դաշինքի գործընկերների, ընտրեց թավշյա հեղափո­խության տարբերակը և իրականացրեց դա: Չնայած հոկտեմբերի 27-ի դեպքերի առն­չությամբ դեռ քայլեր չենք տեսնում, սակայն թե´ դա, թե´ մարտի 1-ի դեպքերի բացահայ­տումը ևս ամրագրված են եղել «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցության ծրագրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ