24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանի որդիները`պետական կառույցների համար կռվախնձոր. Ժողովուրդ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները: Ինչպես հայտնի է՝ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների զինծառայությունից ազատվելու հիմքերը:  Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց և հիմա չեն կարող բանակ զորակոչել, քա­նի որ ամուսնացած է, ունի Երկու երեխա: Օրենսդրության համաձայն՝ երկու երեխա ունենալու դեպքում քաղաքացին ազատ­վում է զինծառայությունից: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Իսկ ահա Տրդատի դեպքում ամեն ինչ այլ է. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին ՔԿ-ում մեղադրանք է առաջադրվել փաստա­թուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խու­սափելու համար:

Միաժամանակ նաև Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ու այս օրերին այդ փորձաքննության պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները»,– գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ