06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն կսպասի ՀՀԿ-ի քայլերին

՛՛ԲՀԿ-ն ուզում է Հայասատում տեսնել այնպիսի կառավարոթյուն, որը համապատասխանում է այն չոփորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք։ Այսինքն՝ չափորոշիչներ կհայտարարենք ու կասենք, թե այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել, իսկ թե ով կղեկավարի, դա առաձին հարց է, քննարկման հարց է: Չորսից որևէ մեկը անձերի խնդիր չի դնում՛՛,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով կարծիքին, թե ԲՀԿ-ն ցանկանում է ՛՛նվաճել՛՛ գործադիրի ղեկավարումը:

Հարցին, եթե կառավարության փոփոխությամբ, այնուամենայնիվ, իշխանությունը գնա, արդյոք ԲՀԿ-ն կդադարեցնի իր պայքարը և իշխանափոխության հարցը կփակվի, Ստեփան Մարգարյանը պատասխանեց.

՛՛Մենք ուզում ենք ունենալ մի կառավարություն, որը ադեկվատ է լինում հասարակական պահանջներին, այն խնդիրներին, ինչի առաջ կանգնած է երկիրը։ Եթե այս կառավարությունը կաշխատի և մենք վստահ ենք, որ հնարավոր է դա անել, որ ազգային անվտագություն դարձած խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն, դա նորմալ ենք գնահատաում, իսկ ինչպիսին կլինի հետագայում, դա ժամանակը ցույց կտա, որևէ պայման, որևէ խնդիր ու չլուծված արգելք մենք չենք տեսնում։ Մենք ուզում ենք երկիրը գնա այն հունով, ինչը բերելու է զարգացման՛՛:

Մարգարյանը վստահեցրեց՝  իրենք հիմքերը կներկայացնեն հանրությանը, այն տեսակետը, թե ինչպիսի կառավարություն են ուզում ունենալ, ինչ փիլիսոփայաւոթյամբ աշխատող կառավարություն են ուզում ունենալ և կսպասեն իշխանության արձագանքին։

՛՛Դրանից հետո եթե ՀՀԿ-ն չի գնա դրան, արդեն կորոշենք՝ ինչ անել: Անշուշտ, բազմաթիվ այլ միջոցներ կան դրան հասնելու համար: Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, և շուտով կհրապարակենք ՛՛ճանապարահային քարտեզը՛՛՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ