Արտակարգ դեպք Վրաստանում
Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի հայաբնակ Սաթխա գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Երկու անձի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի առավոտյան:
Tert.am-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, մեկի հոգի ձերբակալվել է:
Դեպքի մասին Ներքին գործերի նախարարությունից այլ մանրամասներ չհայտնեցին` հավելելով, որ հարուցված է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: