28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել եւ ազատ արձակել Շանթ Հարությունյանին

Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր եւ դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:  Այդ մասին հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման եւ ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը եւս մեկ շատ կարեւոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»,– նշվում է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ