19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ո՞ւմ կարող է զիջել Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զիջել Բելոռուսին: Ըստ մամուլի տեղեկատվության Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Դա իրականում մտահոգիչ է լինելու: Խաչատուրովի կալանավորումը, և մարտի 1-ի դեպքերում նրա դերակատարման բացահայտումը իրավական գործընթաց է և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

Միաժամանակ արտաքին գործերի գերատեսչության խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի գործընթացը կազմակերվեր այնպես, որ դա չհարվածեր Հայաստանի ազգային շահերին:

Օրինակ, անհրաժեշտ էր Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել մինչ կալանավորման հրամանը: Սա կբացառեր ՀՀ-ի համար ՀԱՊԿ-ի շրջանակներում ոչ ցանկալի մտայնության ձևավորումը, ինչի արդյունքում այսօր ստեղծվել է մտահոգություն ըստ որի ՀՀ-ն կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ