Արմեն Աշոտյանը կանչվե՞լ է ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության։
«Չկա նման բան»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Վանեցյանը։
Անդրադառնալով նոր բացահայտումներին՝ ԱԱԾ պետը նշեց, որ առաջիկայում և մշտապես ԱԱԾ կողմից իրականացվելու են բոլոր միջոցառումները, որպեսզի լինեն նոր բացահայտումներ։