Արոնյան.”Մեկ պարտիա պարտվելուց հետո սկսում եմ ավելի լավ խաղալ”
Ինչպես հաղորդել էինք, հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտություն էր կրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում պարտություն կրեց Վիշվանաթան Անանդից: Մրցաշարի պաշտոնական կայքի հետ զրույցում Արոնյանը նշել է.”Այստեղ շատ են ուժեղ մրցակիցները: Դեռ շատ տուրեր կան առջեւում: Սա առաջին անգամը չէ, որ ես պարտությունով եմ սկսում մրցաշարերը, այս պատճառով արդեն սովոր եմ: Վիճակագրությունը ցույց է տալիս, եւ ես ինքս զգում եմ, որ սկսում եմ ավելի լավ խաղալ մեկ պարտիա պարտվելուց հետո, սակայն քանի որ սա կարեւոր մրցաշար է, պետք է սկսել որքան հնարավոր է շուտ:
Այսօր ես թերագնահատեցի սպիտակների հնարավորությունները: Փոխանակ գտնեի հզոր քայլեր, ես ուսումնասիրում էի տակտիկական հնարքները”:
Այսօր 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Մամեդյարովի դեմ: