08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը 2-րդ պլան է մղում նախագահին և Արա Բաբլոյանին. Ժողովուրդ

Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17–րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել եւս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարեւոր եւ պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։

Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու։  Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում է եւ արվելու է նրա եւ պատվիրակությունների ղեկավարների հետ շփումը  նվազագույնի հասցնելու համար։ Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ–ականները։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ