19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մենք տեսել ենք դերասան Հայկ Մարությանին, բայց դեռևս չենք տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին

Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին ես անձամբ քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Անձամբ ես առաջարկել են նաև Արայիկ Հարությունյանին՝ որպես թեկնածու: Չնայած որ նա որոշեց, որ կրթության և գիտության ոլորտում ինքը շատ անելիքներ ունի: Երկընտրանքը բավականին դժվար էր իր համար»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար: «Որովհետև ես ինքս անձամբ զարմացած եմ եղել Հայկ Մարության դերասանից տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչին՝ կազմակերպչական ունակություններով մարդուն, որը կարող է դրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայկ Մարությանին վերաբերող քննադատություններին, թե դերասանը չի կարող քաղաքապետ լինել՝ փոխվարչապետը նշեց․ «Հայկ Մարությանը միայն դերասան չէ, նա նաև պրոդյուսեր է, որը որ ենթադրում է կազմակերպչական լուրջ աշխատանքներ: Եվ, անկեղծ ասած, ես ինքս զարմացած եմ եղել այդ նոր կերպարի հայտնությամբ և կարծում եմ, որ հասարակությունը նույնպես կարծրատիպը կկարողանա կոտրել, որովհետև մենք տեսել ենք դերասան Հայկ Մարությանին, բայց հասարակությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի  թեկնածուին, որը, իմ համոզմամբ, ուժեղ է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ