28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հնարավո՞ր է Գևորգ Պետրոսյանը «ծախված լինի» կամ «ական լինի» կուսակցությունում. Ծառուկյանը չստորագրեց

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խմբակցության անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա չի եղել ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Վերջինը, հիշեցնենք, հայտարարել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրության մասին, եթե Գագիկ Ծառուկյանը հավանություն տա դրան։

Խորհրդակցության ընթացքում, Գագիկ Ծառուկյանը մասնակցիներին հարցնում է՝ հնարավո՞ր է Գևորգ Պետրոսյանը «ծախված լինի» կամ «ական լինի» կուսակցությունում, ինչին խմբակցության անդամները միաբերան բացասական պատասխան են տալիս։ 

«Ազնվագույն մարդ է», ասում են կուսակիցները։

Խորհրդակցության արդյունքներով, Ծառուկյանը հայտարարում է, որ չի ընդունում Պետրոսյանի հրաժարականի դիմումը։

Մանրամասն՝ տեսանյութում

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ