03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են սահմանի ապօրինի խախտման հերթական դեպքը, տեղեկացնում են վարչության լրատվական ծառայությունից:

Ռուս սահմանապահներն Արտաշատի հատվածում ձերբակալել են տղամարդու, ով Արաքս գետով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է:

Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս ձեռնարկվում են  միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ