Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը՝ հանցագործների թիրախում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել: «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել են 50 պարկ ցեմենտ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա Էդգար Բալասանյանին, Բորիկ Հայրապետյանին, Ալեն Ավագյանին եւ Արա Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այդ ՍՊԸ-ից գողություն կատարելու համար: 50 պարկ ցեմենտը նրանք գողացել են 3 տարբեր օրերի` «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառելով 142 հազար 500 ՀՀ դրամ վնաս:
Ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան, իսկ ահա գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: