19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. Վ. Սողոմոնյան

Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե բացի մարզվելը, Քոչարյանը շարունակո՞ւմ է աշխատել իր գրքի վրա, նշեց, որ անպայման կշարունակի: 

«Տեխնիկական խնդիրներ կան համակարգչի հետ կապված, հուսով եմ՝ դրանք իսկապես տեխնիկական են, և անպայման կլուծվեն»,-ասաց նա:

Քոչարյանի փաստաբանների կողմից հրավիրված ասուլիսին փաստաբանները տեղեկացրին, որ շարունակում են հարազատներին արգելել տեսակցել Քոչարյանին, անգամ հեռախոսազրույց ունենալ:

«Մեզ նույնպես այդ հարցը հետաքրքրում է, թե ինչ հիմքով, երբ քննիչի որոշման օրինակը տրամադրեն, կբողոքարկենք»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ