15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Այս առնչությամբ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն  արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ի ցուցակը՝ Արարատ Զուրաբյանը: Ամենայն հավանականությամբ, «Լուսավոր Հայաստանու» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով, որը գլխավորի Արտակ Զեյնալյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ