18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Այս պահին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել. Դ. Տոնոյան

Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

«Այս պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել, սակայն Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը մինչև ժամկետի ավարտը»,- նշել է Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու թեկնածության վերաբերյալ հարցին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Հատուկ քննչական ծառայությունը Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատուրովին ազատ արձակելու որոշում կայացրեց:

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց սկսելու հարցով: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է 2017թ. մայիսից: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամկետը մինչև 2020թ. հունվարն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ