ԲՀԿ-ում դժգոհ մարդիկ կան. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները:
Գ. Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաեւ մեր հաղորդագրությունները: Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որեւէ մեկնաբանություն չի լինելու»:
Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեեւ ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տեւական ժամանակ «պատերազմ էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում