Մենակ կարա սկի՞. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ներկայացված նախագիծը միայն տրանսպորտի գների բարձրացում նախատեսում: ՛՛Դա ի՞նչ ուղերձ է, որ կառավարությունը հղում է հանրությանը, թե բացի թաակացումից էժանացում չի կարող լինել, այն դեպքում, երբ Մաքսային միություն մտնելու դեպքում էժանացման խոստումներ են տրվում՛՛,-հարցրեց նա։
Նշենք, որ օրինագծով նախատեսվում է հանրային տրանսպորտը շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։
՛՛Այսինքն՝ հայկական դրամը կարող է միայն արժեզրկվե՞լ, վառելիքաքսուկային նյութերը կարող են միայն թանկանա՞լ, պահեստամասերը կարող է թանկանա՞լ, բա՞ ինչ եղավ Մաքսային միության էինք անդամագրվում, ասում էիք էսա քսայուղերն էժանանալու են, պահեստամասերի վրա էլ մաքսատուրք չի լինելու, պահեստամասերն էժանանալու են, իսկ էստեղ ասում եք մենակ թանկանալու է, բա ի՞նչ եղավ դրամի լողացող քաղաքականությունը , այսինքն լողացող դրամը ձեր համար մենակ կարա սկի, չի կարա ջրի երեսին մնա՛՛,-հարցրեց նա։
Արմեն Եղիազարյանը նշեց, որ չէր ցանկանա այս հարցում ինչ-որ քաղաքական տարր ներգրավել, քանի որ այն զուտ տնտեսական է և խոստովանեց, թե հարցը հիմնավոր է բարձրացված։ ՛՛Բնականաբար տեսականորեն կարող է նաև գների իջեցում լինել։ Այնտեղ ավելացման փոխարեն կարելի է հանգիստ գրել փոփոխություն։ Միտում չկա գներն ավելացնելու, ցավալիորեն կյանքը ցույց է տվել, որ ֆինանսական քաղաքականությունն այնպես է կառուցված, որ գները որպես կանոն չեն իջնում, տեսականորեն բայց նման հնարավորություն կա և պետք է այնպես անել, որ փոխարինվեն՛՛:
Փաշինյանն արձագանքեց, որ դա քաղաքական հարց չէ, այլ տնտեսական է, և գնային քաղաքականությունը ենթադրում է գնային որոշակի տատանում։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին արձագանքեց, որ հասկացավ, որ խնդիր կա և պետք է կազամկերպեն լսումներ՝ հասկանալու խնդիրն ինչումն է։