19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Այ, սա չստացվեց. Աշոտյանի անդրադարձը ՀՀ ԱԳՆ արձագանքին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ արձագանքին։

«Ծանոթացա մեր ԱԳՆ֊ի արձագանքին ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը։

Երկու կոնտեքստն էլ հասկանալի էր։ Մի կողմից՝ կտրուկ գնահատականների Սցիլլայից խուսափելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես չտապալելու ողջամիտ ցանկությունը։ Սա, հուսամ, կստացվի։

Մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի սկանդալային հետապնդումը և երկրի ներքին քաղաքական տեռորը բացառապես ներքին գործ դիտարկելու Խարիբդան։ Այ, սա չստացվեց։

Բազմաթիվ պատճառներով։ Մասնավորապես՝ իշխանափոխության օրերի հանրահավաքներին Մարիա Զախարովա ինքնամոռաց ցիտելու, երբ դա ձեռնտու էր», – գրել է Արմեն Աշոտյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ