24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կամ ուշքի եկե՛ք, կամ էլ հեռացե՛ք, քանի Հայաստանը չեք կանգնեցրել լրջագույն աղետի առաջ

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլենց թվում է, որ խաղալով մեր ժողովրդի մի մասի էմոցիոնալ լարերի վրա և սուտ խոստումներ տալով կարողացել են շանտաժով և պատգամավորներին սպառնալով գալ իշխանության` նույնը կարող են անել արտաքին հարաբերություններում ( ի դեպ՝ պատգամավորներին ստիպելու և սպառնալու համար դեռ պատասխան տալու եք օրենքի ողջ խստությամբ)…

Ո՞վ էր ձեզ խանգառում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին հետ կանչել նոր կալանավորել և այդ դեպքում այո՛ դա կլիներ Հայաստանի ներքին հարցը , բայց դուք որոշեցիք ոչ թե Խաչատուրովին կալանավորել , այլ` հարվածել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությանը և ցանկանում եք ,որ Ռուսաստանը լռի ՞ :
Չի լռելու, քանզի ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի մրցակից միակ կառույցն է, իսկ Արևմուտք -Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին ձեր արարքը մեջքից հարված է Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանին , էլ չեմ խոսում, որ մենք էլ ենք այդ կառույցի անդամ և ստացվում է, որ մեր նոր իշխանավորները իրենց անտաղանդ կամ էլ դիտավորյալ քաղաքականությամբ հարվածում են հենց Հայաստանի շահերին …

Կամ ուշքի եկե՛ք, կամ էլ հեռացե՛ք, քանի Հայաստանը չեք կանգնեցրել լրջագույն աղետի առաջ…

Բա գիտեիք պոտենցիալ թշնամական և թշնամական երկրներով շրջապատված, վրացիների պես փոփոխական հարևաններով պետություն ղեկավարելը հանաք բան է՞ , թե՞ մտածում էիք , որ լավ գրանտ ուտել գիտեք արդեն լուրջ պոլիտիկներ եք …

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ