19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոք են ներկայացրել: Այս մասին ասել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Արամ Օրբելյանը նաև ընդգծեց, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորված է: Նա մեղադրանքը չի ընդունում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ