24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ իր սենսացիոն հայտարարությունը բացարձակ ճշմարտություն է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական դատական նիստի ժամանակ  պնդել էր նախկինում արված իր հայտարարությունը, թե պատահական կրակոցը, որից մահացել է ոստիկանը, արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

«Դա բացարձակ ճշմարտություն է»,-հայտարարեց նա:

Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանը դատական նիստերից մեկում հայտարարել էր հետեւյալը. «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացելու խնդիր, մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության եւ արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը, եւ ես ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը դուք կվաստակեք»:

Նույն գործով անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանն էլ դատարանում հայտարարել էր, որ  դա ոչ թե «Սասնա ծռերի» հայտարարությունն է, այլ  միայն Պավլիկ Մանուկյանի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ