24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են քննարկել Գաեգին Բ-ն եւ Մանե Թանդիլյանը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 31-ին, ընդունել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից hայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոններին:

Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության եւ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջեւ գործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ