Եղանակային նոր կանխատեսումներ
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին հյուսիսային շրջաններում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +34+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,
Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +35+38,
Արարատում՝ գիշերը`+20+25, ցերեկը` +37+40,
Արմավիրում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +37+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +37+40,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +34+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +26+30,
Արցախում՝ գիշերը` +18+22, ցերեկը՝ +30+33: