Ռոբերտ Քոչարյանի կառավարումը բավականին դաժան էր հայ ժողովրդի համար. քաղաքագետ
Հայաստանի պետականության տակ դրված են երկու ամենամեծ ականները, դրանք են՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այսօր հենարան մամուլի ակումբում նման տեսակետ առաջ քաշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Այս նախադեպը ցույց է տալիս, որ Հայաստանում սկսել է աշխատել օրենքը և օրենքից վեր մարդիկ չկան»,-ասաց նա:
Թորոսյանի խոսքով՝ պետք չէ միայն բավարարվել մարտի մեկի գործը քննելով, դրան զուգահեռ պետք է Քոչարյանին հարցնել՝ որտեղից նրան այն գումարը, որ դիզել է այսքան տարիների ընթացքում, քանի որ, երբ նա եկել էր Ղարաբաղից Հայաստան, ոչինչ չուներ. «Հիմա ո”նց ստացվեց, որ իր մոտ հայտնվեց այդքան շատ բիզնես: Ես պահանջում եմ, որ սկսվի քննություն այս գործով և ակնհայտ է, որ պետք է սկսեն քննություն նաև հոկտեմբերի քսանյոթի գործով»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարումը բավականին դաժան էր հայ ժողովրդի համար. «Դա ռեալ տեռոր էր քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ և մենք պետք է ուսումնասիրենք՝ որտեղից է գալիս նրա այդ ատելությունը հայ ժողովրդի հանդեպ»,-ասաց քաղաքագետը:
Ավելին՝ տեսանյութում: