Յուրի Խաչատուրովը ազատության մեջ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն այս պահին ազատության մեջ է, նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց գիշերն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Յուրի Խաչատուրովը կկարողանա՞ վերադառնալ ՌԴ, Միհրան Պողոսյանը նշեց, որ առանց լիազոր մարմնի թույլտվության Յուրի Խաչատուրովը չի կարողանա երկրից բացակայել, անհարժեշտության պարագայում իրենք դիմում կներկայացնեն:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: