28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆիննախի դիմաց տեղի ունեցածը քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքն էր

Ֆինանսների նախարարության առաջ տեղի ունեցածը ո´չ թե ՛՛Դե´մ եմ՛՛-ի ակտիվիստների նախաձեռնությունն էր, այլ տարբեր քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նշենք, որ մի քանի օր առաջ ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը բողոքի ակցիա էր կազմակերպել նախարարության դիմաց, որի ընթացքում բախումներ էին եղել ոստիկանների հետ, և մի քանի հոգի բերման էին ենթարկվել ոստիկանության:

՛՛Ֆինանսների նախարարությունը պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է ցանկացած հանդիպումների, պատրաստ է պարտադիր կուտակայինի մասով պարզաբանումներ ու բացատրություններ ներկայացնել։ Այդ պատրաստակամությունը մենք մի քանի օր առաջ հայտնել էինք ֆինանսների նախարարության շենքի դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիներին, սակայն չեմ կարծում, թե քաղաքական կուսակցությունների կողմից որոշ վարքագծի և դրսևորված քայլերի արդյունքում հավաքն ուներ հենց պարզաբանումներ ստանալու նպատակներ՛՛,-հավելեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ