117 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց կինը
Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի բնակչուհի Թիո Միակոն մահացել է իր կյանքի 118-րդ տարում: Այս մասին հայտնում է Tokushima Shimbun թերթը՝ հղում կատարելով կղզու առողջապահության, աշխատանքի և առողջապահության նախարարությանը:
Նա ծնվել է 1901թ., ապրել է 117 տարի և 81 օր, կրել է մոլորակի ամենատարեց կնոջ տիտղոսը:
Հայտնի չէ, թե ծեր կնոջ մահվանից հետո ում կփոխանցվի մոլորակի ամենատարեց կնոջ տիտղոսը: Ամենայն հավանականությամբ թեկնածուն 115-ամյա տիկին Տանական է՝ Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Ֆուկուոկի քաղաքից: