25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ գործընթացի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է եղել

«Այն, որ առաջին իսկ հարցաքննության ժամանակ Ռոբերտ  Քոչարյանի կարգավիճակի փոփոխություն տեղի կունենար ենթադրելի էր, որովհետև փաստերն այնքան շատ են և այնքան ակնհայտ, որ այլ ելք պարզապես չկար»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն բավականին վճռական է տրամադրված մարտի 1-ի գործը բացահայտելու և այդ բացահայտումից բխող մնացած բոլոր գործողություններն անելու հարցում: Քաղաքագետը նշեց նաև, որ մենք դեռ այդ գործընթացի սկզբում ենք միայն և ամենակարևոր զարգացումները կլինեն առաջիկայում:

«Քոչարյանի երկվա հարցազրույցից կարող ենք հետևություն անել, որ այստեղ քննչական մարմինը կարող է  խնդիր ունենալ՝ արդարադատության վրա ճնշում գործադրելու հետ կապված»,-նշեց նա:

Ըստ քաղաքագետի՝ Քոչարյանն այս պահին անում է այն,  ինչի հնարավորությունները նրան մնացել է, որովհետև փաստերի և փաստարկների այս ծավալի դեպքում,  նա այլ բան չունի անելու քան այն՝ ինչ ասաց. «Քոչարյանը նոր իշխանությանը անվանեց ճանապարհները փակելով իշխանության եկած մարդիկ, ինչը պարզապես զավեշտ է, որովհետև պետական հեղաշրջմամբ իշխանություն ստացած անձը, տեռորիստական ակտի արդյունքում իշխանությունն ամրապնդած անձը, գոնե այլ իշխանությունների հասցեին պոզուպոչ չպետք է կպցնի»,-ընդգծեց Մեհրաբյանը:

Մեղք ո՞ւնի արդյոք ՀՀ 2-րդ նախագահը մարտի մեկի զոհերի հարցում, Մեհրաբյանը դժվարացավ պատասխանել, բայց ասաց. «Այդ գործընթացի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն միանշանակ Քոչարյանն է եղել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ