26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դումանյանը դեմ է եղել օրենքին

”Գովազդի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեմ է: Այս մասին նա ասաց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: ՛՛Որպես առողջապահության նախարար ես դեմ եմ՛՛,-նշեց նա ու հավելեց. ՛՛Կառավարության նիստի ժամանակ ես իմ բացասական տեսակետը հայտնել եմ այդ օրինագծի վերաբերյալ, սակայն այստեղ խնդիրը դրված է տնտեսական ակտիվ գործողությունների վրա: Այդ օրինագծի ընդունումը կարող է տնտեսական լրացուցիչ ակտիվություն բերել և կարող է նոր ֆինանասկան հոսքեր նախատեսել: Ազգային ժողովն օրենքն ընդունելուց հենց այս փաստերն է հաշվի առել՛՛:

 Հարցին, թե օրենքի վերաբերյալ իր բացասական դիտարկումը  փաստորեն կառավարության վրա չի ազդեել, նա պատասխանեց. ՛՛Կառավարությունը չի որոշում օրենքների ընդունման հարցը, այլ Ազգային ժողովը: Ես կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ իմ բացասական տեսակետն արտահայտել եմ, թե Ազգային ժողովը ինչ եզրահանգում կտա, դա այլ հարց է՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ