28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բեգլարյանը ԲՀԿ-ին՝ ինչու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հարցրեց, թե ինչ փուլում է “Հյուսիս–Հարավ” ճանապարհի շինարարությունը, արդյոք կան ավարտին մոտեցած հատվածներ:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, թե զարմացած է, որ “այս կարևորագույն աշխատանքների” վրա այս դահլիճում ստվեր է նետվում: ՛

՛Չգիտես ինչու ստվեր է նետվում: Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ է այստեղ ու կլսի իմ խոսքերը, մի հեռախոսազանգով ու նամակով պատասխանը կլիներ, որ այսօր “Հյուսիս-Հարավում” ամեն ինչ նորմալ է ընթանում ու աշխատանքերը շատ որակով կազմակերպվում են՛՛:

Նախարարը հիշեցրեց, որ անցյալ անգամ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել էին, որ այս ճանապարհի կառուցումը հինգ տարի է՝ ձգձգվում է: Նախարարն ասաց, որ 2009-ին են բանակցությունները սկսվել, ապա մրցույթը չի կայացել, 2011-ին մրցույթը կայացել է, իսկ հաջորդ տարվանից մեկնարկել են աշխատանքները: ՛՛Ուշացում կա, բայց ոչ թե հինգ տարի, այլ հինգ ամիս՛՛,-նշեց Բեգլարյանը:

Ապա ներկայացրեց երեք պատճառ, թե ինչու են աշխատանքները հետաձգվել: Պատճառներից մեկը տեխնիկականն է՝ մեքենաների ներկրումը Հայաստան ուշացել է մի քանի ամիս, երկրորդը` կառավարության կողմից որակի պահանջն էր, երրորդ` իսպանական կողմը՝ ՛՛շինարարները, ցանկանալով ունենալ ավելի մեծ եկամուտներ` ուզում էին ցեմենտը ներկրել Հայաստան, քանի որ ցեմենտը Հայաստանում ավելի թանկ է, քան նրանց ցեմենտը:

Կառավարության բանակցությունների շնորհիվ ցեմենտը գնելու ենք մարտի 17-ից /նկատի ունի Ծառուկյանի ՛՛Արարատ ցեմենտ գործարանի արտադրանքը-հեղ./ ՛՛,-հավելեց Բեգլարյանը:

Նկատենք, որ Հայաստանում ցեմենտի շուկայում գերիշխող դեր ունի հենց ԲՀԿ առաջնորդին` Գագիկ Ծառուկյանին պատկանող ”Արարատ ցեմենտ” գործարանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ