Ամերիկուհու ամենասիրելի կերակուրը լվացքի փոշին է /ֆոտո/
19-ամյա ամերիկուհի Թեմպեստ Հենդերսոնը հոգեկան այնպիսի հիվանդությամբ է տառապում, որի դեպքում մարդիկ ուտում են իրեր, որոնք ուտելու համար նախատեսված չեն:
Թեմպեստը օճառ եւ լվացքի փոշի է ուտում եւ դրանից ահռելի հաճույք է ստանում: Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունն աղջկա մոտ առաջացել է այն ժամանակ, երբ սիրած տղան լքել է նրան ու հեռացել:
Աղջկա հարազատները դիմել են բժշկի, քանի որ նրա այս նախասիրությունը կարող է առողջությանն ահռելի վնասներ անցկացնել: Աղջիկը բուժման բազմաթիվ կուրսեր է անցել, սակայն չի դադարում լվացքի փոշի ուտել: