29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դրանք հաղթահարելի տարբերություններ են. Զուրաբյանը՝ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մոտեցումներից

՛՛Մեզ համար կիրառելի են մեր երկրում ոչ թե ամերիկյան մոդելը, այլ Արևելյան Եվրոպայի կոմունիզմի չարիքից և դիկտատուրայից ազատման հետ կապված թավշյա հեղափոխությունների մոդելները՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հարցին, թե երեկվա ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդի խոսնակը հերքեց այն տեղեկությունները, որ հանդիպման ժամանակ իշխանափոխության տարատեսակ կարծիքներ են եղել ՀԱԿ-ի ԲՀԿ-ի միջև, արդյոք դրանք կարող են բաժանարար ազդեցություն ունենալ այս կոնսոլիդացիայի վրա, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Մենք մեր դիրքորոշումները հայտնել ենք, ոչ մի բան չենք թաքցրել և ոչ մի հերքում ես ոչ մեկի կողմից չեմ տեսել: Տեսել եմ երկու քաղաքական ուժի կողմից դիրքորոշումների ներկայացում՛՛: Դիտարկմանը, թե փաստորեն այդ դիրքորոշումները տարբերվում են, նա արձագանքեց. ՛՛Եթե չտարբերվեին, մենք այդ դեպքում միգուցե միավորեինք մեր կուսակցությունները մի կուսակցության մեջ: Բնական է, որ կտարբերվեին: Հենց ամբողջ գործընթացը ուղղված է նրան, որ մենք կարողանանք համաձայնեցված քայլերով գնալ առաջ, իսկ դա հաջողվում է:

 Եթե այսքան ժամանակ կարողացել ենք մշտապես հասնել միասնական դիրքորոշումների, ապա հիմա էլ կհասնենք՛՛: Զուրաբյանը շեշտեց, որ որոշ քայլերի շուրջ արդեն պայմանավորվածությւոններ կան, իսկ հետագա քայլերի մեջ կարող են և տարբերություն և հետագա քայելրի մասին պատկերացումներում ևս կարող են տարբերություններ լինել: ՛՛Դրանք հաղթահարելի տարբերություններ են և ես վստահ եմ, որ երկրում ստեղծված է մի իրավիճակ, որը այս երկու քաղաքական ուժերին, կամ ավելի լայն ֆորմատով՝ չորս քաղաքական ուժերին կպարտադրի բոլոր տարբերությունների վերացում՛՛:

Հարցին՝ եթե ընդհանուր մի հայտարարի գաք հնարավոր է այդուհանդերձ անհրաժեշտություն լինի կուսակցության, նա պատասխանեց. ՛՛Ես ընդամենը կատակ էի անում, հեռահար եզրահանգումներ էր: Խոսքը այլ բանի մասին է: Ես ասում եմ, որ մարտավարության մեջ միշտ կարող են լինել տարբեր պատկերացումներ և մեր գործը հենց դա է, որ մենք եթե ցանկանում ենք ունենալ ընդհանուր համատեղ քայլեր, ուրեմն մենք պետք է մեր պատկերացումները մարտավարության մասին դարձնենք ընդհանուր և միասնական, որոշ հարցերի շուրջ արդեն ունենք այդ ըմբռնումը, մյուս հարցերի շուրջ դեռ մեզ ինչ-որ ճանապարհ ունենք անցնելու և մենք այդ ճանապարհը անցնում ենք՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ