27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վազգեն Վեհափառը Գարեգին Բ-ի մեջ տեսել էր այն որակները, որոնք ոտքի կկանգնեցնեին մեր եկեղեցին

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ  Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող ազգային ճակատի ստեղծումը օրակարգի խնդիր է լուծում  է:

«Սա կարող է լուծել թե՛ արտաքի, թե՛ ներքին աշխարհի խնդիրները»,-նշեց նա: Խաչատրյանի խոսքով՝ մենք չունենք արտաքին ոչ մի ինստիտուտ, իսկ այս ճակատի ձևավորումը կարող է լուծել նոր, ավելի մակարդակային սփյուռք ստանալու խնդիրը:

Ըստ կրոնագետի՝ այն ռեսուրսը,  որն այսօր ունի հայ առաքելական եկեղեցին բավարար չէ : Խաչատրյանն ընդգծեց, որ  սա սոսկ անձի հարց չէ և այս ճակատը չի ստեղծվում կաթողիկոսին պաշտպանելու համար:

Կրոնագետը ցավով արձանագրեց, որ արտաքին ազդեցությունների հիմնական ճնշումային դաշտը Հայաստանում  կրոնական դաշտն է. «Որովհետև մենք մոնոնացիոնալ հանրապետություն ենք»,-պարզաբանեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մեր պատմության մեջ հայտնի է դեպք, երբ կաթողիկոսին բռնի ուժով ցանկացել  են կարգալույծ անել, կորնագետն ասաց, նման դեպքեր եղել են վաղ միջնադարում,  երբ ուժերը պարզապես բռության են ենթարկել հոգևոր այրերին. «Այն ժամանակ հայոց առաքելական եկեղեցին այնպիսի մեծ միսիա չուներ հայ ազգի առաջ ինչպիսին ունի այսօր»,-հավելեց նա:

Խաչատրյանն ասաց, որ ինքը երկար մտածել է  այն հարցի շուրջ, թե ինչու է Վազգեն Վեհափառի նման իմաստուն մարդը հենց Գարեգին Բ-ին ընտրել որպես կաթողիկոսական աթոռի ժառանգորդ. «Եվ ես՝ հասկացա Գարեգին Բ-ի մեջ Վազգեն վեհափառը տեսել էր այն որակները, որը անհրաժեշտ էր մեր եկեղեցուն՝ ոտքի կանգնելու համար»:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ