25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարձակումները լրագրողների վրա թիրախավորված են եղել. Ա. Մելիքյան

2018 թվականի 2-րդ եռամսյակում աճել է լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների թիվը: Այսօր, ամփոփելով 2018 թվականի 2-րդ եռամսյակը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«2-րդ կիսամյակը ներառում է թավշյա հեղափոխությունը: Ցույցերի և դրանց հակազդման ոստիկանական գործողությունների ընթացքում ԽԱՊԿ-ը արձանագրեց ֆիզիկական բռնությունների 18 դեպք, տարատեսակ ճնշումների 8 դեպք»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ այդ բռնությունները գրեթե կանգ առան ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և ոստիկանությունն այլևս չէր հակազդում ցուցարարների և լրագրողների գործունեությանը:

«Հարձակումները լրագրողների վրա թիրախավորված են եղել, հիմնականում իրականացվել են ոստիկանների և նրանց հովանու տակ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից»,-նշեց Մելիքյանը:

ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ այդ ժամանակահատվածում իրավապահ մարմինները բավականին ակտիվորեն փորձել են հայտնաբերել մեղավորներին, սակայն ի վերջո իրավապահ մարմինների գործողություններն  համարժեք չեն եղել այն բռնությունների ծավալներին, որոնք տեղի են ունեցել ապրիլ ամսվա ընթացքում:

«Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ 11 քրեական գործ է հարուցվել, մենք արձանագրել ենք ֆիզիկական բռնության և ճնշումների 26 դեպք, բայց հարուցվել է 11 քրեկան գործ, որոնցից 5-ում է, որ մեղադրանք է առաջադրվել, ընդամենը 3-ն են ուղարկվել դատարան և մեկի դեպքում ունենք դատավճիռ»,-հավելեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ