22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկում 4-րդ է

Երևանը հայտնվել է ամառային հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկի 4-րդ հորիզոնականում։ Այդ մասին են վկայում «ՏուրՍտատ» վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի տվյալները: Կենտրոնի մասնագետները քաղաքները դասակարգել են այս տարի ՌԴ քաղաքացիների զբոսաշրջային այցելությունների հետազոտության արդյունքների հիման վրա:

Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բաքուն, երկրորդ տեղում է Մինսկը, եռյակը եզրափակում է Ալմաթին:

Ցանկում Երևանին հաջորդում են Աստանան, Բիշքեկը, Տաշքենդը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը:

Ռուս զբոսաշրջիկներն ԱՊՀ երկրների քաղաքներում և հանգստավայրերում բնակության և սննդի համար օրական ծախսում են միջինը 50-100 դոլար:

ԱՊՀ-ում ամենաէժան ամառային տուրերը զբոսաշրջիկներն ընտրում են Քիշնևում և Բիշքեկում, իսկ հանգստյան օրերի և շոփինգ-տուրերի համար առաջատար տեղ են զբաղեցնում Բաքուն և Աստանան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ