Այս ռազմական գործողությունը բացառիկ էր իր նշանակությամբ. Ա. Հովհաննիսյան
1993թ. այս օրը ազատագրվեց Ակնան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բարի լույս բոլորիդ:
1993թ. այս օրը ազատագրվեց Ակնան, շնորհավորում եմ բոլորիս: Այս ռազմական գործողությունը բացառիկ էր իր նշանակությամբ, կատարողականությամբ ու ռազմարվեստի բազում այլ ասպեկտներով:
Սա մի գործողություն էր, որը դեռ պետք է ուսումնասիրել մեր ապագա ռազմական ակադեմիայում և ներկայացնել աշխարհին ռազմարվեստի այս բացառիկ գոհարը»,- գրել է նա: