02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ կլիներ տիկին Հովհաննիսյանը այստեղ լիներ եւ մեկնաբաներ իր ասածը

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը չի մասնակցում, արձակուրդում է։ Այս մասին նիստը բացելիս հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Երեկ ամբողջ մամուլը  եւ սոցիալական ցանցերը մեր հանձնաժողովի նիստի վերաբերյալ գրառումներով էին ողողված, լավ կլիներ տիկին Հովհաննիսյանը այստեղ լիներ եւ մեկնաբաներ իր կողմից ասվածը։ Ես կարծում եմ՝ մեզ աշխատանքային մթնոլորտ է պետք»,–նկատեց Մարուքյանը՝ մեկնաբանելով միջադեպը, երբ խորհրդարանական քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն Դանիել Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել։

Նա շեշտեց, որ պետք է զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից, մոտեցումներից, որը հանձնաժողովի գործունեությանը որեւէ կերպ չի օգնի։ 

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը եւ ներողություն խնդրել. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ