21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի ուրիշ երկրում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենցով չեն փոխարինում տնտեսությունը


«Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, տեղավորվում է նախընտրական տրամաբանության շրջանակներում։ Այս կարծիքին է հրապարակախոս Տիգրան Խզմալյանը։

«Այն, ինչ կատարվում է, նախ եւ առաջ պետք է բնորոշել որպես նախընտրական կամպանիա, նախընտրական քաղաքական արշավ։ Ոչ մի երկրում պատմության մեջ ոստիկանությունը չէր կարող իրենով փոխարինել տնտեսությունը, մի երկրում հատուկ ծառայությունները կամ ԱԱԾ-ն, ինչպես մեզ մոտ, չէր կարող իրենով տնտեսական զարգացում ապահովել, դա անհնար է»,  – Henaran.am – ի հետ զրույցում կարծիք հայտնեց հրապարակախոս Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին։

Խզմալյանն ասում է, որ նոր իշխանությունները հայտարարում են  թե 40 օրում 42 միլիոն դոլար է վերադարձվել բյուջե։ Դա, ըստ նրա  շատ լավ է, բայց բավարար չէ տնտեսության առաջընթացի համար։ 

«Մենք մոռանում ենք երկու բան, օրեկան մեկ միլիոն դոլարը դա ծիծաղելի գումար է անգամ մեր պես փոքր երկրի համար։ Ասվել էր, որ 27 տարվա մեջ 27 միլիարդ դոլար է հափշտակվել, հաշվենք, թե այդ մեկ միլիոնով մենք քանի հազար տարի պետք է բյուջե լցնենք։ Այդ ժամանակը մեզ տրված չէ»,-նշում է Խզմալյանը։ 

 Բացի այս, ըստ նրա, վտանգավոր է, որ նոր իշխանությունները գնում են նախորդների ճանապարհով։ «Հին իշխանության հիմնական սխալներից մեկն այն էր, որ իշխանությանը միշտ պետք է ընդդիմություն, իրական ընդդիմություն, ոչ թե Եվրոպայում ասելու համար, որ այ մենք ունենք ընդդիմություն։ Բրիտանիայում կա ընդդիմադիր կառավարություն, այսպես կոչված ստվերային կաբինետ, ինչը պատահական չէ, ցանկացած պահի համապատասխան ուժեղ թիմը կարող փոխարինել որեւէ պատճառով պարտություն կրած իշխանությանը, առանց մեծ ցնցումների ու հեղափոխությունների», – շեշտում է Խզմալյանը ։

Հայաստանի նոր իշխանություններին, նրա համոզմամբ, օդի պես պետք է ուժեղ կառուցողական ընդդիմություն, որն իր մեջ կծնի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական այլընտրանքային մոտեցումներ եւ կստեղծի մրցունակություն, ինչի պայմաններում միայն , Խզմալյանի խոսքով, երկիրը կարող է զարգանալ։

«Հիմա մենք տեսնում ենք, որ կա 2 մեծ բեւեռ, դա ռուսամետ վիթխարի բեւեռն է, որն ըստ երևույթին կենտրոնանալու է Ծառուկյանի շուրջը, եթե նրան մինչեւ աշուն վերջնականապես չվարկաբեկեն եւ կա շատ թույլ, փոքրիկ արեւմտամետ բեւեռ։ Խուսանավել դրանց արանքում չի ստացվի, դա փորձում էր անել Տեր-Պետրոսյանը, դա փորձում էր անել Սարգսյանը, ինչը տարավ մեր երկրի անկմանը եւ նրա տապալմանը, Քոչարյանի մասին չեմ ասում, նա ռուսական գործակալ էր։ Փաշինյանի վրա վրա ճնշումները հսկայական են եւ միայն քաղաքական խիզախությունը կարող է մեզ բերել այնտեղ, որտեղ մեր տեղն է, իմ համոզմամբ, դա Եվրոպան է»։ 

Հրապարակախոսն ասում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո նոր վերնախավ պետք է գար, բոլոր ոլորտների կտրուկ փոփոխություններով, ըստ նրա, հեղափոխությունը հենց դա է, այլ ոչ թե այն, ինչ հիմա ունենք, այսինքն, «տեղահեղափոխություն» ։  

«Իշխանությունը փլուզվեց և եկավ նորը բազմաթիվ պատճառներով, բայց դրանց մեջ կա գլխավոր պատճառը, դա այն է, որ իշխական վերնախավը քաղաքական, տնտեսական, մտավորական, վաղուց չէր համապատասխանում ազգի ու պետության կարիքներին» – հավելելով, որ հեղափոխական փոփոխությունները պետք է սկսեն այդ ոլորտներում կտրուկ փոփոխություններով։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ