08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Միայն կառավարությունը փոխելով էապես իրավիճակը երկրում չի փոխվի

՛՛Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, պատճառներն ավելի քան բավարար են՛՛,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով՝  կառավարությունն ի վիճակի չէ դիմագրավել երկրի առաջ ծառացած խնդիրներին, համարժեք քայլեր չի ձեռնարկում արտագաղթը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ: ՛՛Սակայն նույնքան ակնհայտ է, որ միայն կառավարությունը փոխելով էապես իրավիճակը երկրում չի փոխվի: Որևէ երաշխիք չկա, որ նոր կառավարությունն ավելի լավը կլինի, արդյունավետ կաշխատի, կլուծի առկա բոլոր խնդիրները: Դա պարզապես անհնար է երկում առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, երբ մարդկանց մի խումբ բռնազավթում է իշխանությունը, տիրանում է երկրի հարստությանը, թելադրում է իր կամքը մի ամբողջ ժողովրդի՛՛,- նշեց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ