07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Որոշ շրջանակներ բացահայտ գրոհ են սկսել եկեղեցու, բանակի, հերոսների դեմ

«Որոշ շրջանակներ բացահայտ գրոհ են սկսել հայկականության հիմնական բաղադրիչների դեմ՝ եկեղեցու, բանակի, հերոսների և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա նշեց, որ դա կառավարության գաղափարախոսությունը չէ, որովհետև վարչապետն իր վերջին «լայվում» լրիվ հակառակ բաներ ասաց, քան իր կողմնակիցները. «Այսինքն՝ պետք է հասկանալ՝ արդյոք այս մարդը, որն այսպիսի բան է ասում, ինչքանով է նա անձնավորված իր կարծիքն ասում, թե՞ դա ներկայացնում է իշխանության բուրգում գտնվող ինչ-որ խմբակցության կարծիքը։ Շատերը մտորումների մեջ են, չեն հասկանում իշխանության վերաբերմունքն Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարանջատել պետությունը եկեղեցուց, բայց մյուս կողմից՝ դա արդեն այն պրոցեսի մեջ է գնացել, որ պետությունը, ուզած թե չուզած, պետք է խառնվի, պետք է հստակ դիրքորոշում լինի»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ