Ազատություն քաղբանտարկյալներին. պահանջում են Սերժ Սարգսյանից/վիդեո/
Ազատամարտիկները չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել ու բանտում թողնելի իրենց ընկերներին: Այսօր Ազատության հրապարակում կայացած հերթական հանրահավաք-երթը կազմակերպել էին “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի անդամները:
Հավաքվածները պահանջում են ազատ թողնել Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, ինչպես նաև Շանթ Հարությունյանին և նրա կողմնակիցներին: Հանրահավաքին ներկա էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց, որ իր վրա չեն կարող ազդել սադրանքները կամ բռնությունը:
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին նախագահի նստավայր նամակ հանձնելու:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: